11 ՀԱՐՑ - ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

11705142_10206735848971062_7507858735758231840_n

11 ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ – ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

-Եթե լոգանքը չհաշվենք, ապա ընկերներիս հետ հեռախոսով խոսելը: Դա պարտադիր կանոն է, զրույցի ընթացքում էլ այնքան ենք ծիծաղում, ուրախանում ու դրական լիցքերով փոխանակվում, որ բավարար է ամբողջ օրվա համար:

2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

-ՕՕՕՕ, իմ սառնարանում միշտ ուտելիք կա ու համեղ ուտելիք։ Այդ մասին բոլորն էլ կարող են փաստել: Քանի որ ինքս միս եմ շատ սիրում, ապա մսային որևէ բան հաստատ կգտնվի ու նարինջ:

3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից

-Պահարանումս կա ամենատարբեր գույների հագուստ, բայց սև ու մուգ կապույտ պոլո կիսաթև շապիկները պարտադիր են։ Հետո արդեն տասնյակ վերնաշապիկներ, գունագեղ տաբատներ ու կոշիկներ՝ ամենատարբեր առիթների ու ոճի համադրության համար:

4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

-Ականջներս երբեք չեն հոգնում Մայքլ Ջեքսոնի և որևէ կատարումից, իսկ եթե վերջին հիթերից խոսենք, ապա, արդեն դասականի ու ժամանակից արտիստների համատեղ աշխատանքն եմ սիրում՝ Սթիվի Ուանդեր ու Արիանա Գրանդե, Ֆեիթ։

5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

-Ճիշտն ասած չեմ սիրում կարդացած գրքերի, օծանելիքի ու երազանքների մասին խոսել: Այդ թեմաներն ինձ համար շատ թանկ են, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինտիմ: Միայն կարող եմ ասել, որ այդ երեքն էլ շատ եմ սիրում:

6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

-Ես լավ հեռուստադիտող եմ, ու սիրում եմ հետևել հաղորդումներին: Ցանկացած որակյալ արտադրանք ինձ կարող է ստիպել ժամերով գամված մնալ բազմոցին, մի կողմ դնել հեռախոսը, սուրճն ու ծխախոտը և հետևել իրադարձությունների զարգացմանը էկրանից այն կողմ: Սիրում եմ ամերիկյան երեկոյան շոուները, Առաջին ալիքի վավերագրական հեռուստաֆիլմերն ու ռուսական հարցազրույցի ժանրի հաղորդումները:

7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

-Նյարդայնանալու նման առիթներ քիչ չեն, կախված տրամադրությունից: Ամենից շատ զայրանում եմ մարդկային հարաբերությունների մեջ ոչ նրբանկատ, փնթի մարդկանցից:

8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

-Չկա որևէ բան որ ինձ դուր չի գալիս իմ մասնագիտության մեջ։ Ինձ համար լրագրությունն աշխարհի լավագույն մասնագիտությունն է, ծագումով երկրորդ ամենահինը, բայց իր կարևորությամբ ամենաառաջնայինը: Ես սարսափելի շատ եմ սիրում լրագրողի աշխատանքը։ Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր մի քանի բառ են գրում կամ բջջայինը շրջելով ձայնագրիչ են դարձնում ու իրենց երևակայում լրագրող, այ դա սարսափելի է:

9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

-Ռոմանտիկ մարդ չեմ, ինձ համար սիրելն արդեն լուրջ խենթություն է:

10. Ի՞նչից եք վախենում

-Ինքնաթիռներից, օձերից ու հումոր չունեցող մարդկանցից:

11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

-Նախ շատ կտխրեմ, որովհետև շատ նյութեր ուներ ներբեռնած համացանցում, նաև արտասահմանում ապրող ընկերներ, որոնց հետ կապը պահում եմ համացանցի միջոցով։ Կարծում եմ, որ եթե համացանցը վերանա, առիթ կստեղծվի, որ վերջապես փոխեմ նաև մեր տան լամպերը և օգնեմ պապիկիս ամառանոցում: