11 ՀԱՐՑ - ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 11 Հարցին պատասխանել է  “Երազի Տուն” մանկական վերականգնողական և զարգացման կենտրոնի ղեկավար Նարինե Մանուկյանը
20228890_1517300001666985_5880484253860481559_n
1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
-Զարթնում եմ զարթուցիչից, այնուհետև իմ տղամարդկանց ճանապարհում աշխատանքի և դպրոց:
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
– Կաթնամթերքի ողջ տեսականին (պանրի ցանկացած տեսակ, կաթնաշոռ, յոգուրտներ և այլն)
3. Գույն, որը երբեք չի բացակայում Ձեր պահարանից: 
– Սև
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
– John Legend – All of me
5. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
– Այն բոլոր հաղորդումները, որոնք վարում է Նազենի Հովհաննիսյանը: Նա ինձ էկրանին գամող միակ մոգական ուժն է:
6. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
-Ես պաշտում եմ իմ աշխատանքը
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
– Ինձ կարող է նյարդայնացնել ցանկացած թափթփված, փնթի, չխնամված իր կամ գործողություն
8. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
– Առաջին սերս հենց ամուսին է, մենք արդեն 15 տարի է, ինչ միասին ենք: Առաջին իսկ օրվանից ամեն ինչ մեր համատեղ կյանքում փոխադարձ է եղել: Խենթություն չենք արել, բայց եթե հարկ լինի՝ պատրաստ եմ
9. Ի՞նչից եք վախենում
– Մենակությունից, չպահանջված լինելուց
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
– Չեմ էլ ուզում պատկերացնել. վախեցնող հարց է ))