11 ՀԱՐՑ- ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

18119560_1463593907030659_1430488957677646717_n

11 ՀԱԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ

  1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

Առավոտյան արթնանալն ինձ համար, թերևս, աշխարհի ամենաբարդ գործողությունն է: Կդժվարանամ արթնանալ նույնիսկ այն դեպքում, եթե շատ վաղ քնեմ: Այդ պատճառով էլ առավոտյան  ինձ համար պարտադիր են միայն այն գործողությունները, առանց որոնց դժվար թե նորմալ մարդը տանից դուրս գա:  Հակառակ դեպքում, ես կեսօրին միայն կլինեմ աշխատավայրում (ժպտում է):

  1. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

Այն ուտելիքը, որը ես ամենաշատն եմ սիրում չի պահվում սառնարանում: Որպես կանոն` դա կարելի է գտնել սառնարանի կողքին գտնվող պահարանում: Չիպսերի և այդ տեսակ գիրացնող, ոչ օգտակար սնունդի սիրահար եմ:

  1. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:

Առհասարակ, չեմ սիրում, երբ մարդ կառչում է որևէ գույնից, սակայն պրակտիկ լինելու տեսանկունից սև գույնը չի բացակայում իմ պահարանից: Վերջին շրջանում նկատել եմ, որ ինձ սկսել է շատ դուր գալ նաև երկնագույնը:

  1. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

Վատ սովորություն ունեմ, երբ երգն ինձ դուր է գալիս, կարող եմ անդադար այն լսել: Այդ պատճառով էլ գալիս է մի շրջան, երբ, ի վերջո, բոլոր երգերն էլ ինձ հոգնեցնում են:

  1. Գիրք, որը ձեր կյանքում ինչոր բան է փոխել:

Իմ ամենասիրելի գիրքը Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգություն»-ն է, բայց չեմ կարող ասել, որ այն ինձ որևէ ձևով փոխել է: Փոխարենը, կառանձնացնեմ Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ը, որն ինձ սովորեցրեց, որ անկախ հանգամանքներից, անկախ այն բանից` արդյոք մարդիկ հավատում են քեզ, միևնույն է, եթե ունես նպատակ, պետք է առաջ գնաս:

  1. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

Իմ բոլոր  ֆեյսբուքյան ընկերնեը նկատած կլինեն, որ ես «ArmComedy» հաղորդման մեծ երկրպագուն եմ, ավելին` չկա թողարկում, որը բաց թողած լինեմ: Բացի այդ, տղաների մոտեցումն  այս կամ այն հարցի վերաբերյալ գրեթե միշտ համընկնում է իմ տեսակետների հետ: Ինչպես նաև կուզեմ առանձնացնել ռուսական «НТВ» հեռուստաալիքը: Ընդունում եմ, որ երբեմն չափից շատ դեղին են, բայց այն մոտեցումը, որը կա տեսքտերի հանդեպ, և, առհասարակ, ցանկացած, նույնիսկ անհետաքրքիր   իրադարձությունն այդչափ կրեատիվ ներկայացնելը, միայն հարգանքի և, ինչու ոչ,  ընդօրինակման  է արժանի:

  1. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

Երբ մարդիկ հարցնում են բաներ, որոնց հարցնելու իրավունքը  չունեն` մոռանալով, որ դա իրենց գործը չէ:

  1. Ինչոր բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

Չեմ սիրում, որ համացանցում երկուսից-երեք բառ գրող ցանկացած մարդու անվանում են լրագրող, իսկ շարքային, տառասխալներով գրառումն էլ` հոդված: Չեմ սիրում, երբ ցանկացած մարդ, ով աշխատում է այս ոլորտում, շատ արագ իրեն լրագրող է համարում: Որպես լրագրող նաև տանել չեմ կարողանում, երբ գործընկերներիս թվում է, թե իրենք կարող են մասնագիտությունից ելնելով ցանկացած հարց հնչեցնել` մոռանալով բարոյական նորմերը:

  1. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

Կարծում եմ, որ դա դեռ առջևում է:

  1. Ի՞նչից եք վախենում:

Վերջին շրջանում վախենում եմ ժամանակից, որովհետև այն իսկապես շատ արագ է ընթանում և այդ ամենի արդյունքում որևէ կարևոր և գլոբալ բան չհասցնելուց:

  1. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

Խոստովանում եմ, որ շատ կտխրեմ, որովհետև որոշակի առումով կախված եմ դրանից, ընդ որում` բոլոր առումներով, այդ թվում նաև աշխատանքային:  Ինձ դժվար է առօրյաս պատկերացնել առանց համացանցի, միաժամանակ, ես չեմ սիրում հարցեր, որոնք սկսում են եթե-ով, հետևաբար, այդ մասին մտածելը դեռ վաղ է:

Հ.Գ Առհասարակ, իմ երկար խոսելը բացատրվում թե տեսակով, թե մասնագիտությամբ, այդ պատճառով էլ իմ բլից հարցերի պատասխանները, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեին բլից, այդպիսին չեն (ժպտում է):