11 ՀԱՐՑ - ԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ

 

11 հարցին պատասխանել է կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող, հանճարեղ ՄԱՐԴ  Արա Թորոսյանը 

1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

– Քաջ գիտակցված գործողություն…

2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

– Մածուն, թփով տոլմա

3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:

– Բացի կարմիրից

4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

– Bolero – Maurice Ravel

5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

– Ֆրանսուա Ռաբլե – Գարգանտյուա և Պանտագրյուել

6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

–  “Из чего это сделано”

7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

– Ոչ թույլատրելի վայրով անցնելը

8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

– Հնարավորությունների բազմազանությունը

9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

– Ինքնասպանության փորձ եմ ձևացրել

10. Ի՞նչից եք վախենում

– օձից, բարձրությունից, ինքնաթիռից

11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից

– Ամեն ինչ ավելի լավ կլինի…