ՔԱՂԱՔ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ AG BEAUTY SALON-Ը

Խնամված ու գեղեցիկ լինելը 21-րդ դարում պարտադիր է. պրոֆեսիոնալ մասնագետների և գեղեցկության սրահների շնորհիվ  կանանց գեղեցկությունն էլ ավելի է ընդգծվում:

Այսպես, օերերս Աբովյան քաղաքում (3 միկրոշրջան) վերաբացվեց AG BEAUTY SALON-ը, որի հիմնադիրն է վարսահարդար , շուրջ 16 տարի այս ոլորտում հմուտ մասնագետ, մի շարք սեմինարների ու մրցույթների  մասնակցած,  լավագույն տեղեր զբաղեցրած Արևիկ Գրիգորյանը:

AG BEAUTY SALON-ը գործում էր արդեն 3 տարի. ունենալով հավատարիմ հաճախորդներ, Արևիկը որոշեց վերաբացել սրահը՝ ընդլայնելով ծառայությունները,  բարելավելով պայմաններն ու այն ամենը, ինչը կարևոր է ցանկացած հաճախորդի համար: Գեղեցիկ ինտերիերով հագեցած այս սրահում Դուք կարող եք սպասարկվել ու  վայելել ջերմ մթնոլորտն ու  միջավայրը : Այստեղ իրենց ծառայություններն են մատուցում հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր հաշվի են առնում ցանկացած հաճախորդի կարծիք ու պահանջմունք: AG BEAUTY SALON-ը մատուցում է վարսահարդարի, դիմահարդարի, մատնահարդարի, ոտնահարդարի, կոսմետոլոգիայի և այլ ծառայություններ:

Ինձ հետ զրույցում հիմնադիրն  ավելի մանրամասն պատմեց  AG BEAUTY SALON-ի ստեղծման , ծառայությունների և հետագա ծրագրերի մասին , որը կտեսնեք արդեն մեր պատրաստած գեղեցիկ տեսանյութում:  Նա նաև ավելացրեց, որ հետագայում AG BEAUTY SALON-ն իր մասնաճյուղը կունենա նաև Երևանում: հետագայում Մինչ այդ , վայելեք վերաբացման լուսանկարները: Նշեմ նաև, որ Արևիկին շնորհավորելու էին եկել իր հարազատները, կոլեգաները , ամուսինն ու փոքրիկը, ովքեր կիսեցին իրենց ուրախությունը հիմնադրի հետ:

 

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ AG BEAUTY SALON-ի հիմնադրին և անձնակազմին՝ մաղթելով բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ և միայն հաջողություններ այս ոլորտում:

AG BEAUTY SALON-  Շքեղություն ու գեղեցկություն՝ հասանելի բոլորին

Հասցե- 3 միկրոշրջան ( Քաղաք Աբովյան)

Հեռ.- 093 958925

https://www.facebook.com/ag.beauty.salon1983/

https://www.instagram.com/ag_beauty_salon/?hl=ru