ՔԱՂԱՔԸ ԵՐԱԶՈՒՄ Է... /PETOOR SPRING 2018 COLLECTION/

G5D_2035

Քաղաքը երազում է…

Սիրո շունչն ու էլեգանտ կանացիությունը թևածում են արևաշատ գարնանային Երևանի վրա: Petoor-ը տոնում է գարունը, թեթև է, ուրախ ու պարզ երկնագույն երկնքի ու գունավոր փուչիկների պես: Բայց… ինչպես և ամեն ինչ, որ բնութագրում ու խորհրդանշում է Petoor-ը, առաջին հայացքից պարզ թվացող թեթևությունն ու պարզությունը երբեք պետք չէ շփոթել պրիմիտիվության հետ. անգամ փուչիկները սովորական չեն…

Պիժամաներ՝ կարված այրական կոստյումների գործվածքներից, երեկոյան զգեստներ, որ թափանցիկ լինելով հանդերձ կրում են էլեգանտության ճիշտ չափաբաժին, sweatshirt-երը սպորտային հագուստ լինելով հանդերձ՝ կանացի են ու զգայական, իսկ արդեն ձեռագիր դարձած սիրելի մարգարիտների առկայությունն ամեն ինչում միմիայն ընդգծում է երբեք և ոչ մի պարագայում չկորչող կանացիությունը:

Ավելացրեք այս ամենին Anna Mirzoyan ապրանքանիշի հետ համատեղ ստեղծված կապսուլային հավաքածուն, որ ներկայացնում է hand made կաշվե աքսեսուարներ. պայուսակներ, դրամապանակներ, բանալու կախիչներ և այլն, և գարնանային տրամադրությունն այլևս չի լքի ձեզ:

Բոլոր նորույթներին կարող եք ծանոթանալ Petoor վաճառասրահներում. 5Concept դիզայներական հագուստի խանութ-սրահ, Petoor&Zgest սրահ, որ գտնվում է Yerevan Mall-ում:

Photographer: Gagik Petrosyan

Model: Hasmik Mikician

Hair and Make up: CMYK beauty bar

Style by: Lucy Grigoryan

G5D_1583 G5D_1626 G5D_1640 G5D_1645 G5D_1695 G5D_1714 G5D_1738 G5D_1753 G5D_1799 G5D_1820 G5D_1834 G5D_1880 G5D_1925 G5D_1990 G5D_2035 G5D_2050 G5D_2083 G5D_2126 G5D_2163 G5D_2172 G5D_2175 G5D_2188 G5D_2190 G5D_2196 G5D_2197 G5D_2208 G5D_2213 G5D_2217 G5D_2222 G5D_2229