ՏՈՄԱ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20 -ԱՄՅԱԿԸ

Դեկտեմբերի 6-ին Կիևյան հասցեում գործող հայտնի ՏՈՄԱ գեղեցկության սրահը տոնեց իր հիմնադրման 20-ամյակը: Պատկերացնու՞մ եք…20 տարի շարունակ շրջապատված լինել հաճախորդի կողմից հավատարմությամբ , վստահությամբ ու սիրով:

Միջոցառմանը հյուրերին սպասում էր ոչ միայն գեղեցիկ հյուրասիրություն, այլև շնորհանդես, որի ընթացքում Թամարա Դադայանը և աշխատակիցները   պատմեցին գեղեցկության սրահի հիմնադրման և հետագա անելիքների մասին: Նշեմ, որ  ՏՈՄԱ գեղեցկության սրահը  մատուցում է վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, կոսմետոլոգիայի և թարթիչների լիցքի բարձրակարգ ծառայություններ: