ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ YEREVAN KIDS RUN 2019-Ը

Հանրապետական Մանկական Վերականգնողական Կենտրոնում տեղի ունեցավ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի կողմից կազմակերպված «հավասար և միասին» խորագիրը կրող մանկական բարեգործական մրցավազքը, որին մասնակցում էին շատ փոքրիկներ:

Փոքրիկ վազորդների համար կազմակերպվել էին բազում անակնկալներ՝ուրախ համերգային ծրագիր, համեղ հյուրասիրություն, իսկ մրցավազքի հաղթողներին տրվեցին նվերներ Mega Toys խանութի և Mama Panda ապրանքանիշի կողմից:

Մրցավազքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում: «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնի հիմնադիր Նարինե Մանուկյանը իր խոսքում նշեց , որ այսօրվա միջոցառումն անցավ ամենաառողջ և ամենալավ մթնոլորտում ՝ շնորհիվ բոլոր ներկաների , ինչպես նաև բոլոր հովանավորների, որոնց օգնությամբ հնարավորություն է ստեղծվում օգնել բոլոր այն երեխաներին, ովքեր իսկապես ունեն աջակցության կարիք: Նաև հավելեց , որ պատրաստվում են նոր ծրագրեր իրականացնել , որոնցից ամենակարևորը Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրն է :

✅ Ամբողջ միջոցառման ընթացքում մաքուր ջուրը կապահովի “Սևան ջուր” ընկերությունը։
 
Գեղեցիկ ու գունեղ ձևավորումը, քաղցրավենիքը, և ՔԱՂՑՐ բամբակը կապահովի Perfect Events ընկերությունը։
 
Դուք կտեսնեք տարածքը գեղեցիկ ձևավորած փուչիկներով, ինչի հովանավորն է Sofia Dilanyan-ը։
 
Տոնական տորթը կապահովի Yeraz park / Երազ այգի։
 
Ամենահամեղ քաղցրավենիքը SAS Supermarkets և Kitchen with Helenի կողմից։
 
Մանկական յուրահատուկ շոու ծրագիր է նախատեսել Heqiatn e Kanchum-ը։
 
Համերգային անմոռանալի ուրախ ծրագիր փոքրիկ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կազմակերպել է Irina Tovmasyan-ը։
 
Շոգ եղանակին ամենահամեղ պաղպաղակը Pink Berry ընկերությա կողմից։
 
Հեքիաթի հերոսների մասնակցությամբ բացառիկ ծրագիր է նախատեսել Party Zone ընկերությունը։
 
Ուրախ ու բարձր տրամադրությունը կապահովի DJ Alina Yengoyan-ը։
 
Ամբողջ միջոցառման ընթացքում մեզ կօգնեն Հայ կամավորների բանկ/Armenian volunteers bank-ի կամավորները։