ՏԱՇԻՐ ԱԿ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՐԻ ԱՆԿՅՈՒՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Փետրվարի 22-ին Տաշիր առևտրի կենտրոնի 5-րդ՝ մանկական հարկում տեղի ունեցավ Բարի Մամա ՀԿ-ի և Տաշիր ԱԿ-ի համատեղ բարեգործական նախագծի՝ “Բարի Անկյուն” մանկական զարգացման կենտրոնի բացումը, որի ողջ հասույթը կտրամադրվի մանկատան՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Երեկոյի ընթացքում ներկաները վայելեցին համերգային ծրագիր և Ձմերուկի ու Մուլտիբումի շոուներ, խաղացին Arvest, հյուրասիրվեցին Գնթունիկի, Danny’s Sweets և MoNata Jele-ի համեղ հյուրասիրությամբ ու Խոսող Գինիների գինիներով։ Նաև տեղի ունեցավ խաղարկություն, որի համար նվերներ էին պատրաստել հայ արտադրողները, ովքեր իրենց արտադրանքն են ներկայացնում Տաշիր ԱԿ-ի 4-րդ հարկում գտնվող @Tashir4ArmenianBrands հարթակում։