ՎԻՈԼԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ 1 ԱՄՅԱԿՆ ՈՒ ՆՈՐ՝ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ 2018 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Նոյեմբերի 11-ինTashir 4 Armenian brands-ը նշում էր իր մեկ ամյակը, իսկ ավելի տոնական տրամադրությամբ առանձնանում էր ոճաբան Վիոլիկ Քոչարյանի տաղավարը, որտեղ համեղ հյուրասիրություն էր, խմիչք, լավ երաժշտություն և արդեն իսկ ավանդույթ դարձած խաղարկությունը, որի շնորհիվ հյուրերը տարբեր նվերներ ստացան:

Բացի մեկ ամյակը նշելը, ոճաբանը ներկայացրեց նաև իր նոր ՝ աշուն- ձմեռ 2018 հավաքածուն, որտեղ օգտագործել է փայլեր և իր կողմից սիրելի Neoprene կտորը:

«Շատ ուրախ եմ, որ արդեն մեկ տարի է, ինչ գործում է խանութ-սրահը: Մեկ տարվա ընթացքում ձեռք եմ բերել մեծ փորձ, հմտություն, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ, որոնց շնորհիվ էլ հենց ոգեշնչվում եմ: Այս սեզոնի համար օգտագործել եմ շատ փայլեր և կարմիր գույնը, քանի որ մոտենում է Ամանորը և կարծում եմ, որ ես ինքն էլ հենց  կկրեմ  այս գույնը,- ասաց ոճաբանը ՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս կունենա նոր և ավելի մեծ խանութ- սրահ»:

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ Վիոլիկին և մաղթում բազում հաջողություններ:

Լուսանկարիչ՝ Արտաշես Գևորգյան

4M0A6289 4M0A6292 4M0A6294 4M0A6296 4M0A6297 4M0A6299 4M0A6302 4M0A6303 4M0A6307 4M0A6309 4M0A6313 4M0A6316 4M0A6317 4M0A6318 4M0A6321 4M0A6325 4M0A6329 4M0A6331 4M0A6334 4M0A6336 4M0A6338 4M0A6339 4M0A6340 4M0A6342 4M0A6344 4M0A6352 4M0A6356 4M0A6358 4M0A6361 4M0A6363 4M0A6366 4M0A6369 4M0A6373 4M0A6379 4M0A6381 4M0A6382 4M0A6384 4M0A6389 4M0A6396 4M0A6398 4M0A6405 4M0A6408 4M0A6411 4M0A6412 4M0A6413 4M0A6416 4M0A6417 4M0A6418 4M0A6419 4M0A6422 4M0A6440 4M0A6476