ՊՐԵՄԻԵՐԱ. ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ՝ ՆԱՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - MADE TO LOVE YOU

Նանայի մասին Ձեզ արդեն պատմել եմ, ով հանդիսանում է WID -ի  հիմնադիրը (Write it down) English Laboratory: Բացի  դրանից, նրան բոլորս գիտենք որպես  երգել սիրող մարդ, ով  մանկուց իր օրը լցրել է միայն երաժշտությամբ:

Այսպես, իր հարսանիքից 2 շաբաթ առաջ նա որոշեց գրել երգ և անակնկալ մատուցել իր սիրելիին: Այսօր արդեն Ձեզ ենք ներկայացնում գեղեցիկ տեսահոլովակ, որը նկարահանվել է հենց այդ երգի հիման վրա: (MADE TO LOVE YOU )

«Երաժշտությունն իմ անբաժան մասնիկն է. այն իմ ոգեշնչման աղբյուրն է և էմոցիաներս արտահայտելու լավագույն միջոցը: Ես երազանքներով ապրող մարդ եմ: Սեփական երգ ունենալն ինձ համար այդ երազանքներից մեկն էր: Հարսանիքիցս մոտ 2 շաբաթ առաջ պատահական մտքումս սկսեցի երգի բառեր գրել, իսկ դրանից հետո՝ երաժշտությունը: Ոգեշնչմանս աղբյուրը բնականաբար սերն էր: Քանի որ երաժշտական կրթություն չունեմ, դիմեցի ինձ հարազատ մարդու՝ Մարիաննա Կարակեյանին (Nemra Band): Իսկ այս տեսակ տեսահոլովակը մյուս երազանքս էր և, այս անգամ էլ, օգնության հասան ինձ հարազատ մարդիկ ՝ Shahbazyan Media Lab- ն  ու ManeHblog՝-ը» , – ինձ հետ զրույցում կիսվեց Նանան :

Դե ինչ, առաջին անգամ տեսահոլովակը կտեսնեք ManeHblog-ում: Շնորհավորում եմ ՝ մաղթելով  ստեղծագործական մեծ վերելքներ:

Music/Lyrics – Nana Abrahamyan

Piano – Marianna Karakeyan

Music Video Director – Shahbazyan Media Lab

Video Editing – Manch