ՊԱՐԶ ԴԱՐՁԱՎ, ԹԵ ՈՎ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ. HERMITAGE-Ն ԱՄՓՈՓԵՑ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 
HERMITAGE խանութների ցանցը Air France-ի հետ համատեղ, կանանց միամսյակին նվիրված, իրականացրեց խաղարկություն, որտեղ գլխավոր մրցանակը ուղևորություն էր դեպի Փարիզ։ Ապրիլի 9-ին, HERMITAGE Մաշտոց 9 սրահում, ամփոփվեց մեկ ամիս տևած խաղարկությունը, և պարզ դարձան հաղթողները։
 
Hermitage-ը, գնահատելով իր հաճախորդների ընտրությունը և սերը դեպի բույրերի աշխարհը, կազմակերպել է ևս մի անակնկալ նրանց համար։ Փարիզում Maison Francis Kurkdjian և Ex Nihilo բրենդերը կհյուրնկալեն հաղթողներին իրենց օծանելիքի տներ, որտեղ հաղթողները հնարավորություն կունենան ստանալու բացառիկ փորձառնություն օծանելիքի ոլորտում, ինչպես նաև կստանան նվերներ բրենդերի կողմից։ HERMITAGE-ը խաղարկության ընթացքում նվիրեց մի շարք այլ նվերներ։ Խաղարկության գործընկերներն են ՝ tiamo ոսկյա զարդերի խանութը, Los Pueblos մեքսիակական ռեստորանը և Double tee by Hilton հյուրանոցների ցանցը։