ՆՈՐ, ԳԱՐՆԱՆԱՅԻՆ, ԹԱՐՄ PHOTOSHOOT. MULTI REST HOUSE & H2O BEAUTY SHOP

Ինչպես արդեն նկատել եք, սկսել եմ համագործակցել Ծաղկաձորում գործող MULTI REST HOUSE հյուրանոցային համալիրի հետ, որն  առանձնանում է մատուցվող ծառայությունների թե՛ բազմազանությամբ, թե՛ որակով եւ թե’ բացառիկությամբ:

Օրեր առաջ,  շատ գեղեցիկ, թարմ ու տարբերվող ֆոտոպատմություն ունեցա MULTI REST HOUSE-ի հարմարավետ ու  տարբերվող սենյակներից մեկում, որտեղ Ձեզ եմ ներկայացնում արդեն իսկ աղջիկների կողմից սիրված H2O BEAUTY SHOP-ի հարմարավետ գիշերազգեստները, որոնք կարելի է կրել նաև դրսում՝ որևէ երեկոյի ժամանակ: Ինչպես նաև, համագործակցել եմ Sun Glasses Armenia-ի հետ, որն ինձ տրամադրել էր գեղեցիկ ակնոցներ՝ 2018-ի ամենավերջին հավաքածուները: Ինչպես միշտ, դիմահարդարման, վարսահարդարման և մատնահարդարման համար շնորհակալ եմ H2O BEAUTY LOUNGE-ին:

Նկարահանումից հետո, իմ շատ սիրելի ընկերների հետ,  MULTI REST HOUSE-ի նորաբաց ռեստորանային համալիրում նշեցինք Սուրբ Վալենտինի օրը, որտեղ համտեսեցինք  հմուտ խոհարարի կողմից պատրասված սթեյքի տեսականին, ըմպեցինք գինի և վայելեցինք ջազային գեղեցիկ կատարումներ:

Եվ այս ամենը տեղի ունեցավ  շնորհիվ MULTI REST HOUSE-ի պրոֆեսիոնալ ու հմուտ անձնակազմի աջակցությամբ: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել հատկապես նորաբաց ռեստորանային համալիրը, որին դեռ ավելի մանրամասն կանդրադառնամ:

LOCATION – MULTI REST HOUSE

HAIR, MAKEUP, NAIL – H2O BEAUTY LOUNGE

PAJAMAS – H2O BEAUTY SHOP

GLASSES – SUN GLASSES ARMENIA

PHOTOGRAPHERS – MANCH VARDANYAN, ARO SHAHBAZYAN