ՄՅՈՒԶԻՔԼԻ ԵՎ ՍԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՍ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

23772116_1580842708645319_625969919_n

 

Զառա Վիրաբյանը /Մորգանը/ իր կյանքը համեմատում է մի մեծ մյուզիքլի հետ, քանի որ արդեն քարորդ դար է, ինչ ապրում է դրանով, ապրում է դրանում: Ետևում են` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարության ֆակուլտետը, Մոստկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկայն մասնավոր դպրոցում աշխատանքի 13 տարինեը, բազմաթիվ մյուզիքլների բեմադրությունները, որոնք հաջողություն են ունեցել հանրապետական և միջազգային մրցույթներում: Նրան ճանաչում են Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, և, իհարկե, Հայաստանում: Նա չի սիրում բազմել անցյալի փառքի դափնիներին, ուստի միշտ նպատակասլաց նայում է առաջ`հստակ դնելով իր առջև խնդիրներ և համարձակ լուծելով դրանք:

– «Գեղեցկուհին և հրեշը» և «Մոխրոտիկ» մյուզիքլները Ձեր կենսագրությունում արդեն թերթած էջեր են: Ի՞նչ նոր նպատակներ ու նախագծեր ունեք Ձեր օրակարգում այսօր:

– Ուրախացնում է այն փաստը, որ ծնողներն ու երեխաները սկսել են գիտակցաբար ձգտել մյուզիքլին: «Զառա Մորգանի թատրոն-մյուզիքլում» նկատվում է սերնդափոխություն: Ավագներն իրենց ետևից են տանում փոքրիկներին և դա տեղի է ունենում շատ օրգանապես: Երբ ինձ մոտ բերեցին մի աղջնակի և մայրն ասաց, որ նա շատ սեղմված է ու կաշկանդված, ես ասացի` «համբերեք 2 ժամ»: Մեր դպրոցի առանձնահատկությունը կայանում է ոչ թե տաղանդների բացահայտման մեջ, այլև դրանց աճեցման: Ներեցեք, բայց շնորհալի երեխաների հետ բոլորն էլ կարող են աշխատել: Մենք վերցնում ենք բոլոր ցանկացողներին` և՜ կաշկանդված, և՜ ամաչոկտ, և՜ բարդույդավորված, առանց առանձնահատուկ վոկալ-խորեոգրաֆիկ տվյալների: Հետո, խնամքով և համբերությամբ աճեցնում ենք մեր աստղիկներին, ներկայացնում աշխատանքի պտուղներն ու հպարտանում նրանցով: Ներկա պահին աշխատում ենք 2 մյուզիքլների վրա` «Երաժշտության հնչյունները»` ավագ խմբի և «Սպիտակաձյունիկ»` փոքրիկների համար: Առաջնախաղը նախատեսում ենք մայիս ամսին: Առջևում` զգեստների և դեկորների պատրաստումն է, խորեոգրաֆիկ բեմադրություններն են, բեմական խոսքի մշակումն է և այլն: Այս առումով, մյուզիքլի դպրոցի հետ կապված ծրագրեը սկսում են ձեռք բերել հստակ ուրվագծեր: Այսպես, իմ սիրած աշխատանքով ես զբաղվում եմ ավելի քան քարորդ դար:

– Կարելի է ասել, որ անձնական և պրոֆեսիոնալ առումներով Դուք «Երջանիկ եք, ինչպես ոչ ոք, երջանիկ եք մի 100 տարի»…

(ծիծաղում է) – Հասկանում եմ, որտեղ եք տանում: Բայց մի փոքր նախաբան: Երբ 25 տարուց ավելի բնակվում ես Ռուսաստանում, երբ ելք ու մուտք ունես ռուսական «բոմոնդ», կամա թե ակամա, սկսում ես հասկանալ շոու-բիզնեսի նրբությունները, նախագծերի եկամտաբերությունն ու հակառակը: Ես չեմ խուսափում այս սահմանումներից, քանի որ իմ տարրերքը` մյուզիքլը, հիմնականում կոմերցիոն նախագիծ է, բայց ցավոք, ոչ միշտ ներդրումներն արդարացնող: Իսկ սիրված գործով զբաղվելու համար, առանց հովանավորների, ինչպես հայտնի է, հարկավոր են արտաքին ներդրումներ: Եվ մենք սկսեցինք մտածել` ինչպե՞ս գումար աշխատել արագ և էֆեկտիվ: Ինչպես արդեն գիտեք, 2018 թվականի փետերվարի 24-ին Երևանում իր «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» միակ համերգային ծրագորվ հանդես կգա Գրիգորի Լեպսը: Կանխատեսելով` «Ինչո՞ ւ Լեպս» հարցը պատասխանում եմ` որովհետև նա «number 1»ն է, որովհետև նրան այստեղ սիրում են, ասածիս հաստատումը` նախորդ 2 համերգների լեփ-լեցուն դահլիճներնեն: Եվ, ի վերջո, նա պետք է դուր գա նաև կազմակերպիչներին, իսկ որպես կատարող նա ինձ դուր է գալիս:

– Փետերվարը Երևանում ամենաակտիվ ամիսը չէ: Թե՞ տղամարդկանց տոնին հաջորդող օրը, որոշեցիք նվեր մատուցել կանանց:

– Դուք չեք հավատա, բայց այս տարվա մայիսին Լեպսի հետ 2018 թվականի փետերվարի 24-ի համար պայմանագիր կնքելու պահին, մենք համոզվեցինք, որ դա նրա միակ ազատ ժամանակահատվածն էր, քանի որ մինչև 2020 թ. արտիստի մոտ ամեն ինչ ծրագրած է:

– Ինչո՞վ է բացատրվում տոմսերի գնային քաղակականության այսչափ լայն դիապոզոնը:

– Երկրպագուների ֆինանսական տարբեր հնարավորություններով:

– Արդյոք առաջանում են դժվարություններ նման տրամաչափի արտիստների հետ աշխատելիս:

– Երբ երկու կողմերից աշխատում են արհեստավարժ մասնագետներ` բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ աշխատնքը վերածվում է հաճույքի: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դրանք առկա են ամենուրեք և ամեն ինչում, հատկապես երբ խոսքը գնում է տոմսերի սպառման մասին, այն էլ այնպիսի դահլիճոիմ, ինչպիսինն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բայց քանի որ մեր թիմը կազմավորված է «պաթոլոգիական» լավատեսներից, իսկ համերգային ծրագիրը` Գրիգորի Լեպսի հին սիրված ու նոր երգերից, մենք ասում ենք` մեզ մոտ ամեն ինչ ուղղակի հրաշալի է լինելու:

Անձամբ ինձ համար, մյուզիքլի ու սիրված աշխատանքի հետ, ինչպես Լեպսն է երգում, յուրաքանչյուր օրը լավագունն է:

Զրուցեց` Սուսաննա Հովհաննիսյանը