ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍ, ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՐ, ՀԱՄԵՂ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ԳԵՆԱՑՎԱԼԵ ՊԱՆԴՈԿԸ ՆՇԵՑ «ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ»-Ի ՏՈՆԸ

«Էրեբունի-Երևան» 2018-ը Նշեցին նաև «Գենացվալե» պանդոկի աշխատակցիները , հավատարիմ հաճախորդներն ու պարզապես անցորդները, ովքեր եկել էին մասնակցելու պանդոկի կողմից ներկայացվող մաստեր կլասին:

Մաստեր կլասը ներկայացվեց  Կոմիտաս 35 հասցեում գտնող «Գենացվալե» պանդոկում: ՇեՖ-խոհարար Սոսո Մամուլաշվիլին   և  խոհարար  Վահան Դալլաքյանը միասին պատրաստեցին 2 համեղ վրացական ճաշատեսակ՝ Չքմերուլի և Չախոխվիլի:

Չնայած Երևանի օրն էր, բայց եկեք համաձայնենք, որ երևանցիները վրացական խոհանոց շատ են սիրում. դա էր վկայում, որ մի շարք անցորդներ չկարողացան անտարբեր մնալ և մոտեցան մասնակցելու ու համտեսելու այս համեղ ճաշատեսակները:

Բացի այդ, պանդոկի աշխատակիցներն այլ անակնկալներ էին պատրաստել իրենց հաճախորդների համար. Երեկոյի ընթացքում ներկայացրին վրացական պար, որը բարձրացրեց բոլորի տրամադրությունը:

«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին և այս տարիների ընթացքում ձեռք է բերել մեր քաղաքացիների սերն ու վստահությունը: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ:

Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12 , Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր:

Ի դեպ, գործում է նաև առաքման ծառայություն, որի շնորհիվ  համեղ ուտեստները կարող եք ճաշակել ինչպես Ձեր տանը, այնպես էլ ցանկացած վայրում:

ԴԵ ինչ, կարծում եմ լուսանկարներից կհամոզվեք, թե ինչքան ջերմ մթնոլորտում ենք նշել Երևանի տոնը: