ՄԱՇՏՈՑ 5Ա ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ԿԱԹՍԱ ՌԵՍՏՈՐԱՆԸ

Մաշտոց 5ա հասցեում պաշտոնապես իր դռները բացեց «Կաթսա» ռեստորանը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին շատ հյուրեր, հարազատներ ու ընկերներ, ովքեր եկել էին շնորհավորելու հիմնադիրներին։

Նորաբաց ռեստորանում կազմակերպվել էր բարձրակարգ հյուրասիրություն, որն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ: Ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է հայկական և վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստները․ ճաշացանկում ներկայացված են խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ և որ ամենակարևորն է՝ խինկալի, որը բոլորովին չի զիջում վրացականին:

Ռեստորանի հիմնադիրներին միավորել և ոգեշնչել է այն միտքը, որ նրանց կհաջողվի կարճ ժամանակում նոր չափանիշներ սահմանել հայկական խոհանոցում: Թեև գրեթե բոլոր ուտեստներում զգացվում է հայկականի շեշտադրությունը, սակայն դրանցից յուրաքանչյուրը ներկայացված է նորովի և պատրաստված է հատուկ բաղադրատոմսով:

Մեզ հետ զրույցում հիմնադիրներից Արշակ Երեմյանն ասաց, որ շատ ուրախ է հյուրընկալել բոլորին «Կաթսա» ռեստորանում:

«Նորաբաց այս ռեստորանում մենք փորձել ենք ստանալ ավելի ջերմ ու ավելի մտերմիկ մթնոլորտ․ մեծ հոգի ու շատ սեր կա ներդրված յուրաքանչյուր դետալի մեջ, հուսանք, որ մեր հաճախորդները նույնպես կզգան դա»,- նշեց հինադիրն ու  ավելացրեց, որ  ռեստորանն իդեալական վայր է առօրյայից կտրվելու և լավ ժամանակ անցկացնելու համար:

Դե ինչ, ռեստորանում առկա բարձրակարգ սպասարկումը, համեղ և նորովի մատուցվող ուտեստները, ինչպես նաև կենդանի երաժշտությունը կապահովեն Ձեր հաճելի ժամանցը: Նշենք նաև,  որ հետագայում կազմակերպվելու են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որտեղ մեծ սիրով պատրաստ են հյուրընկալել բոլորին:

Հասցե՝ Մաշտոց 5ա

Հեռ. 095 536161

https://www.instagram.com/katsarestaurant/?hl=ru

https://www.facebook.com/katsarestaurant/