ՄԱՅՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՅԱՆՔՈՒՄՍ ԱՄԵՆ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ. ԱՆԻ ԴԱՇՅԱՆ

Մայրանալու բերկրանքը յուրաքանչյուրին տրվում է յուրովի: Ամեն մայր իր հոգում ունի իր առանձնակի զագումներն ու հույզերը, որոնք ինչ-որ տեղ նման, բայց և շատ տարբեր են մյուս բոլոր մայրերի ապրումներից: ManeHblog-ի հետ զրույցում իր մայրական հույզերն է բաժնեկցում հեռուստահաղորդավարուհի Անի Դաշյանը:

-Ողջույն Անի. կնկարագրեք այն զգացողությունը, երբ առաջին անգամ հանդպեցիք Ձեր որդուն:

-Կարծում եմ՝ բոլոր մայրերն էլ նույն զգացումներն  են ապրում. անբացատրելի են եղել այդ զգացումները: Բառերով չեմ կարող արտահայտել այն ջերմությունն ու քնքշանքը, երբ հասկանում ես, որ նոր կյանք ես լույս աշխարհ բերել: Այս ամենը մեկ պատասխան և բացատրությու ունի՝ ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ:

IMG_1201-20-01-17-05-22

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում՝ փոքրիկի ծնունդից հետո:

-Իմ կյանքում մայրանալուց հետո փոխվեց ամեն բան: Առաջին հերթին, ավելացավ պատասխանատավության զգացումը: Ես հասկացա, որ պատասխնատու եմ այն հրաշքի համար, որին կյանք եմ տվել և որի շնորհիվ ամեն օր ժպտալու առիթ ունեմ: Չեմ թաքցնի, իհարկե, շատացան նաև դժվարություններն, անքուն գիշերներն ու հոգսերը, սակայն այդ ամենը միանգամից մոռացվում է, երբ նայում եմ փոքրիկիս:

IMG_1293-20-01-17-05-22

-Ձեր զգացումներով բնորոշեք մայրությունը:

-Ինձ համար մայրություն և երջակություն բառերը հոմանիշներ են դարձել: Զուր չէ, որ մոր մասին հազարավոր բանաստեղծություններ են գրվել և գրվում, զուր չեն պոետների գովերգումներն ու ձոները՝ մայրերին: Հավատացեք, որ գովեստի ոչ մի խոսք չափազանցված չէ: Այս պահին ուզում եմ ասել այն, ինչի մասին հաճախ լռում ենք՝ կարծելով, որ մայրերն առանց բառերի էլ գիտեն, թե որքան ենք իրենց սիրում, սակայն այսօր ես կուղղեմ իմ սխալն ու կխոստովանեմ. «Մամ ջան ես քեզ շատ եմ սիրում: Շնորհակալ եմ ինձ կյանք տալու, կողքիս լինելու, ինձ մեծացնելու համար, շնորհակալ եմ, որ դու ես իմ մայրը»:

IMG_1048-20-01-17-05-22

-Արդյոք հեռվում լինելը դժվար չէ՞, երբ սիրելի աշխատանք եք թողել այստեղ:

-Անշուշտ, հարազատներից հեռու գտնվելը շատ դժվար է և առավել հայրենիքից հեռու ապրելը: Հիմա քիչ-քիչ հարմարավել եմ, բայց սկզբում շատ դժվար էր, հատկապես, երբ դեռ որդիս՝ Ռոբերտը, չէր ծնվել, սակայն պետք է խոսոտվանեմ, որ երբ կողքիդ է ոչ միայն սիրելի ու հոգատար ամուսին, ով բացի երեխայիդ հայրը, նաև կյանքիդ լավագույն ընկերն է՝ բառի ամբողջական իմաստով, ապա ամեն դժվարություն հաղթահարվում է հեշտությամբ:

IMG_0354-20-01-17-05-22

-Ե՞րբ կհանդիպի հեռուստադիտողը Ձեզ եթերում, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

-Իմ հեռուստադիտողին ես մշատապես խոսատցել և նորից խոսատնում եմ, որ անպայման կվերադառնամ եթեր: Սակայն, այս պահին, չեմ կարող շտապողականություն դրսևորել և որևէ ժամանակ նշել, պարզապես կասեմ, որ երկար սպասեցնել չեմ տա: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին ու ստեղծագործական աշխատանքին, ապա կասեմ, որ այդ մասին կխոսեմ, երբ ամեն բան ավելի հստակ լինի:

IMG_1077-20-01-17-05-22

-Եթե այնպես լինի, որ ստիպված լինենք թողնել աշխատանքը, արդյո՞ք դժվար կլինի այդպիսի որոշում կայացնելը, թե՞, այնուամենայիվ, ընտանիքն առաջնային է և հեշտությամբ կկարողանաք հրաժավել հեռուստասետության մոգական աշխարհից:

-Գիտեք, ես հակված չեմ մտածելու, որ նման առիթ կունենամ…անշուշտ, ընտանքն առաջնային է, սակայն իմ աշխատանքը ինձ համար բացի աշխատանքից, նաև ապրելակերպ է, որը թողնել չեմ կարող: Ես մշտապես փորձել եմ ճիշտ ընտրություն անել ամեն բնագավառում, այս դեպքում հատկապես: Երբ ճիշտ ես ընտրել կյանքիդ ուղին և ուղեկցին, ապա որևէ բանից հրաժարվելու կամ թողնելու կարիք չի լինի:

IMG_0785-20-01-17-05-22

Ամուսինս ինձ սատարում և օգնում է ամեն հարցում և հավատացեք, որ առաջիններից է, որ սպասում է եթերում: Այնպես որ՝ վստահ եմ, որ այդպիսի առիթ չեմ ունենա: ))

Զրուցեց Վարդ Գիշյանը

IMG_1076-20-01-17-05-22

IMG_1251-20-01-17-05-22

IMG_1255-20-01-17-05-22

IMG_1256-20-01-17-05-22