ՀՊԱՐՏ ԵՎ ՈՒԺԵՂ ԵՄ ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐՈՎ՝ ԸՆՏԱՆԻՔՈՎ. ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայրեր և որդիներ թեման մշատպես արդիական է եղել, բոլոր ժամանակներում գրվել, խոսվել ու քննարկվել է այն: Ի՞ նչ է հայրությունը, ո՞րն է հոր դերը երեխայի կյանքում: Ընտանիքի նշանակությունը` ազգ, հայրենիք և պետություն գաղափարների ձևավորման մեջ: Ինչպես կրթել ոչ միայն լավ զավակ, այլև` լավ քաղաքացի: Այս հարցերի շուրջ փոքրիկ զրույց ենք ներկայացնում «Մենք պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ»-ի հիմնադիր և ղեկավար Պավել Սարգսյանի հետ:

-Ի՞նչ է նշանակում հայր լինել. ինչպե՞ս կբնորոշեք այդ զգացումը:

-Հայրը լինելը ամենաերջանիկ և միևնույն ժամանակ ամենապատասխանատու զգացումն է. կարող եմ ասել` կյանքիս ամենակարևոր տիտղոսն է:

IMG_9742

-Առաջին զգացումը, երբ առաջին անգամ գրկեցիք ձեր արքայադստերը` գեղեկցկուհի Նատալիին:

-Այդ աննկարագրելի զգացումը ես ապրում եմ գրեթե ամեն օր: Նատալիիս գրկելիս ամեն անգամ ապրում եմ լրիվ նոր զգացումներ և ամեն անգամ դրանք ինձ նոր լիցքեր և կյանքի նկատմամբ սիրով լցվող զգացմունքներ են հաղորդում: Շատ դժվար է նկարագրել բառերով այդ զգացումը: Պարզապես պետք է ապրել այդ ամենը: Վստահ եմ` դուստրեր ունեցող հայրիկները ինձ կհասկանան:

IMG_3374

-Արդյո՞ք նույն զգացումներն ապրեցիք Ալեքի դեպքում:

-Գիտեք, տղան դա լրիվ այլ աշխարհ է. ես շատ երջանիկ եմ, որ տղաս շատ ջերմ, մարդամոտ և, իրոք, ջիգյարով տղա է:

Ամեն վայրկյանն իր հետ անցկացնելով` ես հպարտանում եմ նրանով, ինձնով նույնպես)): Շատ կարևոր է, որպեսզի տղան զգա, որ դու իր կողքին ես` միևնույն ժամանակ նրա մոտ զարգացնելով ինքնուրույնության զգացումը, որպեսզի իր որոշումների, ցանկությունների և խնդիրներին նա ինքնուրույն արձագանքի:Շատ եմ կարևորում տղաների դաստիարակության մեջ կրթվածությունը, ինքնավստահությունը և չափի զգացումը:

IMG_9747

-Աշխատանքի բերումով կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել երեխաներին:

Կարծում եմ, որ  երեխաների հետ միշտ էլ քիչ է այն ժամանակը, որը մենք ունենք և իրենց հետ անցկացնում ենք: Ոչինչ չի կարող լինել ավելի կարևոր քան երեխաներն և ընտանիքը: Հնարավորության դեպքում ինձ հետ հանդիպումների կամ պարզապես աշխատանքային գործողություններին եմ ներգրավում: Անշուշտ կարևոր է, որպեսզի իրենք տեսնեն, թե դու ինչպես և ինչով ես զբաղված՝ իրենց էլ է դա հետաքրքիր:

IMG_3293

-Սովորաբար ի՞նչիպիսի հանգիստ եք նախընտրում երեխաների և ընտանիքի համար:

-Շատ ենք սիրում ճանապարհորդել և այդ հանգիստը կամ աշխատանքային ճանապարհորդությունը լիարժեք է, երբ երեխաներդ քեզ հետ կիսում են նոր միջավայրը, բնությունը, մշակույթը, քաղաքակրթությունը և իր ածանցյալ տպավորությունները, կյանքում ամենատպավորիչ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու տարբերակներից դա երեխաների և կնոջդ հետ ճամփորդելն է ու ամենակորևորը շնորհակալ եմ կնոջս, որ ինձ նման գանձեր պարգևեց և դեռ կպարգևի))):

IMG_2708

-Կա՞ն խաղեր, որոնք երեխաները խաղում եմ միայն ձեզ հետ:

-Չեմ ասի, որ շատ ենք իրա հետ խաղում, հիմնականում միասին են խաղում:Ինձ հետ երբեմն թաքնվոցի, ֆուտբոլ կամ շախմատ են խաղում:

IMG_20161006_170711

– Ի՞նչ եք կարծում, որքանով է կարևոր հոր դերը երեխաների դաստեարակության հարցում:

-Դժվար է հարցին կարճ պատասխանել: Կարծում եմ, և ես այդպես էլ փարձում եմ անել, լինել ամենավստահելին, ամենաօրինակելին և ամենաարդարը: Երբ տղաս ինձ անվանում է պապաս, և վերջերս աղջիկս մի արտասահմանցու ինձ անվանում էր աշխարհի ամենալավ պապան,դրանից հետո ոչինչ չի կարող քեզ շեղել ամենավստահելի, ամենաօրինակելի և ամենաարդարի ուղղուց:

IMG_2886

-Տարիներ շարունակ դուք Ձեր «Մենք» հիմնադրամի միջոցով իրականացնում եք ռազմահայրենասիրական մի շարք ծրագրեր, տարբեր նախագծերի հեղինակ եք: Որքանո՞վ եք կարևորում հայրենասիրական ոգու և պետականության գաղափարի սերմանումն երեխայի դաստեարակության մեջ: Ո՞րն է ընտանիքի դերակատարությունը կայուն պետություն ձևավորելու հարցում:

-Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային տեսնել երջանիկ և դրա համար անում է ամեն ինչ, որպեսզի երեխան ստանա կրթություն և լինի իր գործի լավագույն մասնագետը: Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս երեխաների դաստիարակության մեջ հայրենիքը և պետությունը սիրելու, հարգելու, հպարտանալու և վստահելու գաղափարախոսությունը, քանի որ պետություն վաղը այդ երեխայի լավ ապագայի երաշխավորն է:Մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր պետությունը լինի այնպիսին, որ վաղը մեր երեխաներն ունենան վստահ լավ ապագա:Դա մեր բոլորիս պարտքն է: Չեմ կարծում, որ կարելի փակվել մեր նեղ ընտանեկան հարցերում և փորձել փախչել իրականությունից: Ես վստահ եմ, որ  հայը պետք է ապրի Հայաստանում և աշխատի ու արարի իր պետության հզորացման համար:

Զրուցեց Վ. Գիշյանը

IMG_9692

IMG_3359

1

IMG_9750