ԿԱՍՅԱՆ 12/46 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ MOOD BEAUTY STUDIO-Ն

Կիրակի օրը  Կասյան  12/46 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց MOOD BEAUTY  STUDIO -ն:

Պետք է նշեմ, որ առաջին հերթին  MOOD  BEAUTY  STUDIO -ն առանձնանում է իր ինտերիերով.  նոր տենդենցին համապատասխան արված է մի քանի ոճի համադրությամբ, ամեն սրահ ունի իր յուրահատուկ տրամադրությունը, գույները կոնտրաստային են և շեշտադրող, կանաչը ընտրված է որպես հիմնական գույն , կահավորումն իր հարմարավետության և կտորի ընտրության շնորհիվ շքեղեղության նոտա է հաղորդում, սրահների դասավորվածությունը հատուկ այնպես է կազմակերպված, որպեսզի զոնայավորի հետագա աշխատանքային ճիշտ և հարմարավետ պրոցեսը։

Ամեն անգամ ես փորձում եմ որևէ հատված առանձնացնել ինձ համար, որն ավելի շատ եմ հավանել, բայց այս սրահն ինձ ամբողջովին գրավել է իր հետաքրքիր ու նորաոճ լուծումներով:

Հիմնադիր ամուսիններին շնորհավորելու էին եկել նրանց հարազատները, բարեկամներն ու ընկերները: Ինձ հետ զրույցում հիմնադիր Անժելա Մանուկյանն ասաց, որ շատ երջանիկ է, քանի որ վաղուց է սպասել այս օրվան.

«Շատ սիրում եմ այս ոլորտը . սիրով ու մեծ պատասխանատվությամբ կղեկավարեմ մեր բիզնեսը, որպեսզի այն դառնա ճանաչված ու սիրված մեր հաճախորդների կողմից: Մենք մատուցում ենք վարսահարդարի, մատնահարդարի, դիմահարդարի , ինչպես նաև barbershop-ի ծառայություններ: Մեր մասնագետները շատ հմուտ ու պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին, մանավանդ, որ մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ,  բարձրակարգ  նյութերով: Նշեմ նաև, որ հետագայում կունենանք նաև  կոսմետոլոգիայի ծառայություն: Ճիշտ եք նկատել, որ մենք փորձել ենք ստանալ յուրօրինակ ինտերիեր, քանի որ,  որպես կին, կարող եմ ասել, որ սրահի գույները և գեղեցիկ միջավայրը հաճախորդին էլ ավելի կմոտիվացնեն: Բոլորին սիրով  հրավիրում եմ  MOOD  BEAUTY  STUDIO  սպասարկվելու և դառնալու մեր սրահի անբաժանելի մասնիկը», – սրահի մասին պատմեց և իր տպավորություններով կիսվեց  Անժելա Մանուկյանը:

Դե ինչ, ես սիրով շնորհավորում եմ հիմնադիրներին և մաղթում կանաչ ճանապարհ և հավատարիմ հաճախորդներ: Իսկ դուք անպայման հիշեք հասցեն, քանի որ մեկ անգամ այցելելուց հետո միանշանակ կդառնաք MOOD  BEAUTY  STUDIO-ի հավատարիմ հաճախորդը:

 

MOOD  BEAUTY  STUDIO-ն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-20:00:

Հասցե – Կասյան  12/46

Հեռ. – (044 ) 61-41-40

https://www.facebook.com/search/top/?q=mood%20beauty%20studio

https://www.instagram.com/mood_beauty_studio/?hl=ru