ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ BEERMOOD ԳԱՐԵՋՐԱՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Տոներին ընդառաջ՝ Աբովյան 26 հասցեում գտնվող հայտնի BEERMOOD գարեջրատուն-ռեստորանը կանանց համար կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում իր հետաքրքիր կատարումներով հանդես եկավ The Boeing Orchestra խումբը:

Երեկոյի ընթացքում սպասվում էր բազում անակնկալներ… նկարիչը հենց տեղում  դիմանկարի տեսքով նվերներ էր մատուցում իգական սեռի ներկայացուցիչներին՝ պատկերելով նրանց դիմանկարը: Երեկոյի վերջում բոլոր կանանց BEERMOOD -ի աշխատակազմի կողմից սպասվում էր այլ անակնկալ՝ ծաղիկների տեսքով:

Համեղ հյուրասիրություն, ջերմ մթնոլորտ, գեղեցիկ հյուրեր ու բազում անակնկալներ: BEERMOOD -ն այսուհետ և միշտ պատրաստ է Ձեր ցանկացած օրը դարձնել իսկական տոն:

Նշեմ նաև, որ մոտ օրերս ևս սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, կենդանի հնչողություն՝ ամենահայտնի երգիչ-երգչուհիների կողմից: Հիեցնեմ նաև, որ Beermood-ն  առանձնանում է հայկական և եվրոպական նոր ու համեղ ուտեստներով ու ըմպելիքներով, ինչպես նաև այստեղ կարող եք համտեսել  գերմանական բարձր որակի գարեջուր:

Հասցե՝ Աբովյան 26

https://www.instagram.com/beermoodevn/?hl=ru

https://www.facebook.com/BEERMOODAm/