ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՄԱՇԱՆ (WING_21) ManeHblog-Ի ՀԵՏ ԿԻՍՎԵՑ ԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (NEW PHOTOSHOOT)

Շատ վաղուց չէի անդրադարձել բլոգի այս ենթաբաժնին… անկեղծ ասած, աղջիկները շատ են կրկնվում իրենց ոճով ու տեսակով , ուստի չէի կարողանում գտնել մեկին, ով ինձ կմոտիվացներ, որպեսզի ես  կրկին  վերհիշեի այս էջը: Բայց, վերջերս ծանոթացա Մաշայի հետ, ով ինստագրամում հայտնի է  Wing_21 անունով: Գեղեցիկ, պոզիտիվ , ոճային Մաշան ինձ պատմեց, թե ի՞նչպես դարձավ բլոգեր և ի՞նչ նորություններ ու ծրարգրեր կան իր կյանքում..

_ Ողջույն Մաշա… Կպատմե՞ս քո մասին, ինչպե՞ս որոշոցիր դառնալ բլոգեր և ի՞նչով է այն տարբերվում:

-Ողջույն , Ես սիրում եմ գեղեցիկը , նկատում եմ այն և  դա, կարծում եմ,  ևս մեծ կապ ուներ որպես բլոգեր ներկայանալու: Իմ ինստագրամյան էջում տեղադրում էի իմ նկարներից և զգում , որ մարդկանց հետաքրքրում է էջս:  Բնականաբար, like-երի և հետևորդների քանակից հասկանալի էր դառնում ))): Կարծում եմ, որ էջս տարբերվում է իր անկեղծությամբ, քանի որ ես շատ բաց եմ իմ հետևորդների հետ: Առանց ձևականությունների . սա  ինձ համար , իրոք, մեծ նշանակություն ունի, քանի որ յուրաքանչյուր մարդ իրեն է փնտրում՝ նայելով կամ լսելով իր կողմից նախընտրած անհատականությանը:

Շատ նորաձև ես… հետաքրքիր է իմանալ , ի՞նչ է այն քեզ համար և նորաձևության  հատկապես ո՞ր ճյուղն է  ավելի հոգեհարազատ:

– Ինձ համար նորաձևությունը անձի անհատականությունն ընդգծելն է: Ես սիրում եմ հարմար հագուստ և , կարծում եմ, որ ինձ հոգեհարազատ է սպորտային , ազատ ոճի հագուստը:

Ինչպես ես որոշում , թե ի՞նչ պետք է հագնես այսօր և ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր դժվար են կողմնորոշվում այդ հարցում:

– Բացում եմ պահարանս և մոտ 15  րոպե ուղղակի նայում. հետո միանգամից հասկանում եմ, թե ինչ պետք է հագնեմ , իսկ որ օրը չհասկացա և իմ ցանկությամբ չհագնվեցի, ուրեմն ամեն ինչ այդ օրը վատ է լինելու )))) : Աղջիկներին խորհուրդ կտամ չվախենալ ցույց տալ իրենց անհատականությունը: Այժմ շատ նորաձև է retro,old school ոճը,որը ես ինքս սիրում եմ և սիրով կրում եմ:

– Ի՞նչ նորություններ ունես, որի մասին քո հետևորդներն առաջին անգամ կկարդան հենց ManeHblog.com կայքում:

– Շատ նորություններ կան, բայց կկիսվեմ միայն մեկով . ) շուտով «Երկիր մեդիայի» հետ համատեղ կսկսենք նոր հաղորդում «Գործ կա» անվանմամբ. հետաքրքիր է լինելու, խորհուրդ եմ տալիս հետևել:

-Շատերս գիտենք, որ ինստագրամիդ էջով նաև գումար ես վաստակում, այսինքն, կարելի՞ է ասել, որ այն քեզ համար նաև աշխատանք է:

– Կարծում եմ, որ ինստագրամը ճիշտ հարթակ է գումար վաստակելու համար. չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո, բայց այս պահին հաճելին համատեղում եմ օգտակարի հետ )))

Դե ինչ, շնորհակալ եմ Մաշային այսքան անկեղծ պատասխանների համար, իսկ ես առաջարկում եմ դիտել նրա նոր լուսանկարները, որոնք նա առաջինը վստահել է հենց ManeHblog-ին : 

Լուսանկարիչ՝ Գևորգ Ալեքսանյան