«ԵՐԵՎԱՆ ՄՈԼ»-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «Ford EcoSport» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՏՆԻ Է ԵՐՋԱՆԻԿ ՇԱՀՈՂԻ ԱՆՈՒՆԸ

«Երևան Մոլ»-ի կենտրոնական ատրիումում նոյեմբորի 10-ին իսկական տոն էր. մոլի մշտական ու հավատարիմ հաճախորդները հավաքվել էին մասնակցելու «Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ներառյալ գնումներ կատարել մոլի խանութ-սրահներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լիներ ոչ պակաս, քան 10.000 դրամը, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 30.000 դրամ: Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ անսահմանափակ թվով խաղարկության կտրոններ ստանալ, ինչը մեծացնում էր շահելու հավանականությունը:

Մինչ խաղարկության  սկսվելը՝ համերգային գեղեցիկ  ծրագրով հանդես եկավ սիրված երգչուհի Սրբուհի Սարգսյանն, ով ապահովեց այցելուների բարձր տրամադրությունն ու դրական էներգիա հաղորդեց:

Համերգից հետո, սկսվեց  նախ նվերների խաղարկությունը, այնուհետև՝ մեքենայի:  Որպեսզի այցելուները  ձեռնունայն չվերադառնային տուն, խաղարկվեց «Երեւան Մոլ»-ի  մի շարք խանութների կողմից տրամադրված բազմաթիվ նվերներ. կային մարդիկ, ովքեր տուն վերադարձան միանգամից մի քանի նվերներով, քանի որ ունեին բազմաթիվ կտրոններ:

Նվերների խաղարկությունից հետո հերթը հասավ «Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը, որտեղ Yerevan Mall-ի միջոցառումների և  վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի և պատահականության սկզբունքով ընտրված փոքրիկի օգնությամբ հաղթեց Լիանա Կիրակոսյանն, ով իր էմոցիաները չէր կարողանում մինչև վերջ արտահայտել: Հավատացեք, որ ամեն անգամ ինձ զարմացրել է «Երեւան Մոլ»-ի ազնվությունն ու շռայլությունն իր հաճախորդների նկատմամբ:

Ինձ հետ զրույցում հաղթողն ասաց, որ չի ցանկացել մասնակցել խաղարկությանը, քանի որ պետք է գնար համերգի.

«Մինչև այս պահը չեմ կարողանում հավատալ և ցույց տալ էմոցիաներս. շատ շնորհակալ եմ ընկերներիս, քանի որ նրանք են համոզել, որ գամ Yerevan Mall ու մասնակցեմ խաղարկությանը: Ինքս մեքենա վարում եմ, բայց ուրախ եմ, որ արդեն ունեմ նորը, քանի որ սա ավելի գեղեցիկ ու նորաոճ է: Նաև շնորհակալ եմ Yerevan Mall-ին, որ ամեն անգամ իր հաճախորդների համար նման անակնկալներ է մատուցում» , – մեզ հետ իր տպավորություններով կիսվեց «Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը շահող Լիանա Կիրակոսյանը:

Իր հերթին, ինձ հետ զրույցում Yerevan Mall-ի միջոցառումների և  վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը շնորհավորեց հաղթողին և ասաց, որ այսքանով Yerevan Mall-ի միջոցառումներն ու անակնկալները չեն ավարտվելու.

«Մենք ամեն ինչ անում ենք, որ  հաճախորդներն ավելի որգևորված ու սիրով  գնումներ կատարեն  Yerevan Mall-ից. այս խաղարկությունից հետո ՝ նոյեմբերի 16-ին «Երևան Մոլ»-ում խաղարկվելու է 4 «iPhone 8 Plus» սմարթֆոն. խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է նոյեմբերի 1-16-ը կամ նոյեմբերի 17-30-ը գնումներ կատարել մոլի նորաբաց Yerevan Gallery-ի տարածքում գործող խանութներից՝ միանվագ 10 000 դրամի չափով: Նշեմ, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ: Բացի այդ, պետք է ասեմ, որ նոյեմբերի 23-ին անակնկալ է սպասվում նաև տղամարդկանց. փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ նրանք հնարավորություն կունենան  անվճար խնամվել, վայելել վիսկի, լավ երաժշտություն…. մի խոսքով, մեր թիմն ամեն ինչ անում է, որ Yerevan Mall-ը մեր քաղաքին ծառայի ոչ միայն որպես վաճառքի կենտրոն, այլև լինի վայր, որտեղ կարելի է մշտապես զվարճանալ, հանգստանալ ու վայելել մեր կողմից պատրաստած յուրաքանչյուր անականկալ»,- եզրափակեց միջոցառումների և  վաճառքի մենեջերը:

ԴԵ ինչ, ինքս այնքան տպավորված էի, որ խաղարկությունից հետո արագ գնումներ եմ կատարել Yerevan Gallery-ից, որպեսզի մասնակցեմ նոյեմբերի 16-ին կայանալիք խաղարկությանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ «Ford EcoSport» ավտոմեքենայի շահողին՝ մաղթելով կանաչ ճանապարհ: