«ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ FOOD-ALCO EXPO 2018-Ը. ԿԱԶԱՄԱԿԵՐՊԻՉ՝ «RENTA» ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ՍՊԸ

Սննդի և ըմպելիքների մասնագիտացված ցուցահանդես

ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ

ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3, “Երևան Էքսպո” կենտրոնում 2 օր շարունակ տեղի ունեցավ Food-Alco Expo 2018-ը , որը կազմակերպել էր  “Ռենտա Աութսթաֆինգ” ՍՊԸ-ն:

Ռենտա աութսթաֆինգ ընկերությունը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում սիրով ողջունեց ֆուդ ալկո էքսպո 2018 ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին: Դեղին խոզի տարուն ընդառաջ տոնական այս միջոցառումն  աննախադեպ էր իր տեսակով և ձևաչափով: Ի սկզբանե,  Food-Alco Expo 2018- Ի նպատակն է եղել մեկտեղել հայրենական որակական բարձր վարկանիշ ունեցող սննդամթերք և խմիչք արտադրող կազմակերպություների, մեր երկրում միջազգային ճանաչված բրենդների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող ընկերությունների, ինչպես նաև ՝ այս ոլորտում աչքի ընկնող նորաստեղծ կազմակերպությունների ստարտափներին:

Հայաստանի Հանրապետությունն առաջատար դիրք է զբաղեցնում հանգստի, տուրիզմի և ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան: Դրա հետ կապված, Food-Alco Expo 2018  ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է իրավիճակը Հայկական տնտեսության տվյալ սեգմենտում, հնարավորություն է ընձեռում Ձեր բիզնեսի զարգացման մեջ ընտրելու ճիշտ ուղենիշ և կողմնորոշվելու ապագա հեռանկարների հարցում:

Food-Alco Expo 2018 ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ էր, քանի որ ցուցահանդեսի բաժինները ներառում էին պանրի եւ գինու, հրուշակեղենի, ձկնեղենի, թեյի, սուրճի, մսի, կաթնամթերքի արտադրողներ եւ ներմուծողներ, ինչպես նաեւ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ:

Ցուցահանդեսն անցակցվեց  Cheese and Wine Business ձևաչափով…

Միջոցառման բացառիկությունը կայանում էր նրանում, որ բոլոր մասնակիցները ինչպես գերիշխող, այնպես էլ սկսնակ կազմակերպություններ էին, որոնք կողք-կողքի ներկայացնում էին  իրենց արտադրանքը սպառողին: Ամենամեծ բաց ցուցահանդեսում վաճառքն իրականացվում էր միայն համտեսելուց հետո, որը վաճառքի մեծ ծավալների հնարավորություն տվեց:  Ցուցահանդեսին մասնակցելը հնարավորություն  ընձեռեց տեսականորեն ծանոթացնել սպառողին շուկայում առկա ապրանքատեսականու հետ:

ԴԵ ինչ, ովքեր մասնակցել և այցելել են այս էքսպո, ես նրանց շնորհավորում եմ, քանի որ այն ձևաչափով տարբերվող ու փոխշահավետ էր բոլորիս համար: Շնորհավորում եմ “Ռենտա Աութսթաֆինգ” ՍՊԸ-ին և մաղթում, որ 2019-ին այս աննախադեպ նախագծերը կրեն շարունակական բնույթ: Շնորհակալ եմ ManeHblog-ին վստահելու համար: Սիրելի՛մասնակիցներ, հետևորդներ… Վայելեք լուսանկարներն, իսկ տեսանյութը կտեղադրենք մի քանի օրից:

Կազմակերպիչ՝ “Ռենտա Աութսթաֆինգ ՍՊԸ

Հեռ.՝ +/374/ 11 804 815

Email: renta@renta.am

804815@mail.ru

Կայք՝ WWW.RENTA.AM