ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲՐԱՆՉ՝ ԳԱՐՈՒՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ / BRUNCH WITH ManeHblog /

Թումանյան 30 հասցեում միշտ գարնանային տրամադրություն է.  եթե հիշում եք, հենց մենք կազմակերպեցինք Գարուն սրճարանի պաշտոնական բացումը: Եվ , քանի որ մշտապես սիրում ու գնահատում եմ առողջ ու բարի համագործակցությունն իմ գործընկերների հետ, որոշեցի  բրանչ կազմակերպել հենց Գարուն սրճարանում:

Սրճարանի հիմնադիրներ Լիլիթ Մարգարյանի ու  Անահիտ Յուզբաշյան -ի հետ միասին որոշեցինք, որ պետք է ներկա լինեն քաղաքի այն աղջիկներն ու կանայք, ովքեր սիրում եմ համեղ ու միառժամանակ առողջ սնվել: Բացի այդ, գնահատում են տարբերվող ինտերիերը,  ջերմ ու բարի մթնոլորտը, որը մշտապես տիրում է Գարուն սրճարանում:

Բրանչի ընթացքում փորձեցինք սրճարանի մենյուի ամենահամեղ ու առողջ ուտեստները, քաղցրավենիքներն ու ըմպելիքները: Հիմնադիրները պատմեցին առողջ սննդի և Գարուն սրճարանի ստեղծման ու հիմնական նպատակի մասին:  Մի խոսքով,  պետք չէ ընտրություն կատարել  համեղ և առողջարար սննդի միջև. սրճարանում դա համատեղված է: Իսկ Գարունի  հետաքրքիր գունային համադրությունն էլ ավելի է բարձրացնում ցանկացած հաճախորդի տրամադրությունը:

Կրկին շնորհակալ եմ գեղեցկուհիներին, որ միացան մեր կազմակերպած այս գեղեցիկ, թարմ ու պոզիտիվ առավոտին:

Դե ինչ, Ձեզ առաջարկում եմ դիտել էլեն Գասպարյանի կողմից արված գեղեցիկ լուսանկարները:

Հասցե : Թումանյան 30

Հեռ. : (011) 601010