Ա.ԱՀԱՐՈՆՅԱՆ 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ LALUNZ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որն ամենուրեք նշվում է մեծ շուքով: Մենք սրտանց շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին այս հեքիաթային տոնի առթիվ և ցանկանում անհոգ ու վառ գույներով լի մանկություն:

Այսօր մենք ներկա գտնվեցինք Ահարոնյան 10/2  հասցեում գտնվող Լալունց (LALUNZ)  հայկական արտադրության մանկական հագուստի խանութ-սրահի և արտադրամասի պաշտոնական բացման արարողությանը:  Բրենդի անվանումը՝  Լալունց , գալիս է Սյունիքի մարզից ։ Այն Սյունյաց աշխարհի հնագույն տոհմերից մեկի` հենց հիմնադիրների անունն է։ Բրենդը ստեղծելիս հիմնադիրները ոգեշնչվել են հենց Սյունիքից և ընտրել են հատուկ թեմատիկա՝ Քարահունջը և Սյունյաց աշխարհի ժայռապատկերները։ Ինչպես գիտենք, այն քաղաքակրթության սկիզբը խորհրդանշող հնագույն արժեք է։ Ոգեշնչվելով Քարահունջի ժայռապատկերներից՝ ստեղծվել է Լալունց բրենդը, որը Քարահունջը ու Հայաստանը կկարողանա հայտնի դարձնել ամբողջ աշխարհում։ Լալունցում դուք կգտնեք ոճային, գեղեցիկ և բարձրորակ հագուստ և աքսեսուարներ Ձեր երեխաների համար։

Արտադրության գործընթացում օգտագործվում են բացառապես հիպոալերգիկ նյութեր և բարձրակարգ հումք։ Գնումների ընթացքում Ձեր երեխան վստահաբար չի ձանձրանա, քանի որ այստեղ կա նաև մանկական փոքրիկ անկյուն, որտեղ Ձեր երեխան կարող է զբաղվել զանազան խաղերով։ Ի դեպ, Լալունցը ունի իր կերպարները՝ եղնիկ Լալուն, Ֆրանկլին արագիլը, Կայծակ կրիան, Ֆենեկա աղվեսը, Լալա և Լելե ոզնիները։ Նրանց բոլորի հետ Դուք կարող եք ծանոթանալ ընկերության ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերում և պաշտոնական կայք-էջում։ Շենքի առաջին հարկում Լալունց բրենդի ֆիրմային խանութ-սրահն է, ներքևում արտադրամասն է, իսկ երկրորդ հարկում Lalunz fashion school-ն է։ Ուսումնական կենտրոնը հագեցած է բոլոր տեխնիկական հնարավորություններով՝պրոֆեսիոնալ մասնագետներ պատրաստելու համար։ Չնայած ընկերության նոր լինելուն՝ բրենդն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել զանազան երկրներում և Լալունցի հաջորդ բրենդային խանութը կբացվի Կանադայում: Հիմնադիրների նպատակն է ստեղծել նորանոր աշխատատեղեր և նպաստել հայկական արտադրանքի միջազգային ճանաչմանը։ Լալունցը եկել է հեղափոխելու բոլոր պատկերացումները հայկական արտադրանքի ու հայկական արտադրության մասին։

Տոնական այս օրը խանութը վերածվել էր մանկության մոլորակի: Փոքրիկերի համար կազմակերպվել էին բազում անակնկալներ և գեղեցիկ հյուրասիրություն: Մենք խոսեցինք նաև հիմնադիրների հետ, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պատրաստած տեսանյութում, որը կլինի ժամեր անց:

Հեռ. ՝ (011) 203545

 ՀասցեA. Aharonyan 10/2

https://www.instagram.com/lalunz_kids_clothing/

https://www.facebook.com/lalunzbrand/?epa=SEARCH_BOX