ԱՐԱԲԿԻՐ 17-ՐԴ ՓՈՂՈՑՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ENDLESS FASHION HOUSE -Ը

Արաբկիր 17-րդ փողոց 21ա հասցեում  պաշտանապես  իր դռները բացեց ENDLESS FASHION HOUSE (Էնդլես նորաձևության տուն) կաշվե իրերի խանութ-սրահը:

Էնդլես նորաձևության տունը զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ, մոդելավորմամբ, վերանորոգմամբ, վաճառքով և քիմմաքրմամբ: Ամբողջ ապրանքատեսականին պատրաստված է բացառապես բնական կաշվից և օգտագործված է բարձրորակ հումք: Նշեմ, որ այստեղ ցանկացած իր նախագծվում և հարմարեցվում է հաճախորդի նախընտրած դիզայնով , գույներով և չափերով:

ENDLESS-ը աշխատում է ոչ միայն դասական , այլև էկզոտիկ կաշիներով՝ օձ, կոկորդիլոս, ջայլամ, մողես, օձաձուկ, բնական մորթիներ և այլն:

Խանութ-սրահի հիմնադիրները երեքն են՝ Վազրիկ Ազիզյան, Ռաֆայել Ստեփանյան , Գարիկ Վարդանյան: Ինձ հետ զրույում  Վազրիկ Ազիզյանը նշեց, որ դեռ Պարսկաստանում նա 35 տարի շարունակ զբաղվել է այս գործով և ծանոթ է բոլոր գաղտնիքներին.

«Եկել եմ Հայաստան  և շատ ուրախ եմ, որ  ծանոթացել եմ տղաների հետ ու միասին որոշել ենք ստեղծել մեր բրենդը:  Ամբողջը կաշվե իրեր են, ձեռագործ և ամենակարևորը՝ որակյալ և տարբերվող: Հույս ունեմ, որ մեր հաճախորդներն գնալով կավելանան և կդառնան հավատարիմ ENDLESS-ին», – նշեց հիմնադիրներից Վազրիկ Ազիզյանը:

Իր հերթին, հիմնադիրներից Ռաֆայել Ստեփանյանը նշեց, որ ինքն ընտրել է իր ընտանիքին հարազատ այս ոլորտը, որովհետև, հայրը՝  մոսկվայաբնակ բիզնեսմեն Հայկ Ստեփանյանը, 20 տարի շարունակ Մոսկվայում զբաղվում է հենց կաշվե իրերի արտադրությամբ և այդ ընթացքում հասցրել է ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատում են մեր հայրենակիցները:

Նշեմ, որ պաշտոնական բացմանը ներկա էին հիմնադիրների հարազատները, ընկերները, ինչպես նաև բլոգերներ, դիզայներներ և այլ հայտնի հյուրեր:Կարծում եմ, որ  շատ մտերմիկ ու ջերմ մթնոլորտ էր. համեղ հյուրասիրություն՝ Khana image & Design studio-ի կողմից, լավ երաժշտություն, քացր տորթի համտես:

ENDLESS FASHION HOUSE-ի մատուցվող ծառայություններն են՝

Կաշվե իրերի պատվերների ընդունում, վաճառք, վերանորոգում, քիմմաքրում:

Ընդունվում են հետևյալ ապրանքատեսականիների պատվերները՝

Պայուսակներ, դրամապանակներ, բորսետկաներ, կոշիկներ, բաճկոններ, գոտիներ, անձնագրի պատյաններ, մի խոսքով այն ամենը, ինչը հնարավոր է ստեղծել կաշվից: Ընդունվում են նաև մեծաքանակ կաշվե իրերի պատվերներ: Ավելացնեմ նաև , որ գնային համակարգը հասանելի է բոլորին՝ այդ թվում էկզոտիկ կաշիներից պատրաստված ցանկացած իրերի դեպքում:

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ հիմնադիրներին՝ մաղթելով հաջողություններ և հավատարիմ հաճախորդներ:

Հասցե: Արաբկիր 17-րդ փողոց 21ա

Հեռ.: (011) 571757 , (043) 104060

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-ուրբաթ 10:00-20:00 , շաբաթ – 10:00 – 18:00

https://www.instagram.com/endless_fashion_house/?hl=ru

https://www.facebook.com/endless.fashion.house/

http://endless.am/