ԱՊԱԳԱ ԵՎ ՆԵՐԿԱ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՆՈՐ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ՝ «ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔՈՒՄ» 

Մերի Սարիկյանն, ով բոլորիս հայտնի է Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ , Emily and mommy բլոգի հեղինակ,  օրերս, Իբիս հյուրանոցում, մեզ հասցրեց դեպի 7-րդ երկինք։ ))) Այսպես էր կոչվում այդքան սպասված սեմինարը, որի ընթացքում մայրիկները, աղջիկներն ու կանայք հասկացան, թե որքան կարևոր է լինել ներդաշնակ ընտանիքում, լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ… Ինչպես Մերին է ասում , սեմինարի նպատակն էր կանանց բացատրել ու օգնել լուծել անհասկանալի խնդիրները կյանքում, վերանայել իրենց սեփական եսն ու ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։

«Կրկին յոթերորդ երկնքում»  խորագիրը կրող սեմինարի ընթացքում Մերին խոսեց երեխայի ծննդից հետո զույգերի միջև առաջացած խնդիրների ու դրանք հարթելու ուղիների մասին։ Մերին կիսվեց  իր մասնագիտական և անձնական խորհուրդներով մայրիկների հետ և ցույց տվեց այն ճանապարհը, որը տանում է յոթերորդ երկինք:

Մայրիկները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները. ինչպե՞ս երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը և այլն:

Սեմինար-հանդիպման ընթացքում ներկաներին սպասվում էր անակնկալ-նվերներ, հատուկ հյուրեր, հյուրասիրություն:

«Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպման մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալ նվերներ, որոնք պատրաստել էին հովանավորները՝ Switzerland tour Armenia-ն, «Play Room» մանկական ժամանցի կենտրոնը, «Minihome by mankan», «Maya online-shop» խանութ-սրաները, «Baby Spa»-ն,«Baby_town_USA» խանութ-սրահը, «Younique Beauty Bar»-ը, « Arpi-make-up-academy»-ն, «White-stone-design»-ը, «Femfatal» և «Facial-treatments-Yerevan» խանութ-սրահները: Միջոցառման հեքիաթային, «կրկին յոթերորդ երկինք» տեղափոխող ձևավորումն ապահովել էր Vivi Party planner-ը, իսկ միջոցառման քացր մասը ապահովել էր «Sas sweet»-ի անչափ գեղեցիկ և համեղ տորթը: Նշենք, որ «Կրկին յոթերորդ երկինք» սեմինարի տոմսերից գոյացած հասույթն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին:

Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Մերիին… Իրոք, մի քանի րոպե Մերիի հետ շփումը կարող է հասցնել մեզ «Կրկին յոթերորդ երկինք» :