ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ՝ ՐԱՖՖՈՒ ԱՆՎԱՆ Թ.36 ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր Րաֆֆու անվան թ. 36 դպրոցի 2-րդ դասարանի սաները խինդ ու ծիծաղով, հեքիաթներով, երգ ու պարով դիմավորեցին Ամանորը:

Դպրոցի սաներն անակնկալներ էին պատրաստել հանդիսատեսի համար. նրանք հանդես եկան ողջույնի խոսքով, պատմեցին հեքիաթներ, արտասանեցին, երգեցին Ամանորին նվիրված երգեր, հանդես եկան Ձմեռ պապի ու ձյունանուշի դերերով՝ ստեղծելով ամանորյա հեքիաթ:

Հանդեսին հյուր եկավ նաև Ձմեռ պապն , ով նվերներ բաժանեց բոլոր փոքրիկներին և մաղթեց, որ գալիք տարում էլ ավելի լավ սովորեն: